ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ի՞նչ եղավ Իսրայելի «Երկաթե գմբեթը»

Ի՞նչ եղավ Իսրայելի «Երկաթե գմբեթը»
10.03.2026 | 16:16

Ինչու՞ Իրանը միաժամանակ թիրախավորեց նաև Պարսից ծոցի երկրների ամերիկյան ռազմաբազաները։

Իսրայելը ստեղծել էր մի միֆ, որ ինքն ունի անխոցելի օդ, իր ՀՕՊ-ը ամենա-ամենան է։ Այդ միֆը պարծենկոտության համար չէր, դա պարզապես Իսրայելի հակառակորդին Իսրայելի օդի վրա կենտրոնանալու համար էր։ Մինչդեռ Իրանի հետախուզությունը փաստարկված հայտնաբերել էր , թե որտեղ է գաղտնիքը Իսրայելի օդի պաշտպանության։ Ցանցային ՀՕՊ-ի վերացումով կոտրվեց նաև Իսրայելի օդային դարպասը։ Հենց սա է նաև պատճառը, որ Իրանը թիրախավորում էր ամերիկյան ռազմաբազաները։ Պատերազմի հենց սկզբից Իրանը փոխել է մարտավարությունը։

Բալիստիկ հրթիռներն ու դրանց քանակը անակնկալ էին ԱՄՆ-ի և Իսրայելի համար, այդպես էլ գերհզոր ԱՄՆ-ը և իսրայելական հետախուզությունը չեն կարողացել գոնե մոտավոր թիվ իմանալ։ Իրենց հաշվարկներով՝ բալիստիկ հրթիռների թիվը չպետք է գերազանցեր 2000-ը, սակայն այս օրերի ընթացքում պարզ դարձավ, որ դա պարզապես թիվ էր, որն իրականության հետ աղերս չուներ։

Իրանը, եթե կարողանա դիմագրավել հաջորդ մարտավարությանը, որը ենթադրաբար կկիրառեն Իրանի դեմ, ապա վստահորեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում անելիք չի ունենա։ Իսկ մարտավարությունը հետևյալն է՝ լայնածավալ օդային հարվածներ բնակավայրերի ուղղությամբ։

Հուսանք՝ կլինեն խոհեմ և այս անիմաստ պատերազմի վերջը կտան։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ